Հանդիպել են հայկական երկու պետությունների արտգործնախարարները
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։
Անդրադարձ կատարվեց օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցին: Նախարարները նշեցին, որ համանախագահների կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ադրբեջանական կողմի արձակած կրակոցները և վերջին շրջանի սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձ կատարեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցերին։










