Հունաստանի ափերի մոտ 4 ներգաղթյալի դի է հայտնաբերվել, այդ թվում` 2 երեխայի

09:32 • 04.11.15

Չորս ներգաղթյալներ, այդ թվում` 2 երեխա, խեղդվել են Էգեյան ծովում` անօրինական փոխադրողի նավակից ընկնելու հետևանքով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Աղբյուրը հայտնում է, որ ջրից դուրս են բերվել և փրկվել 4 ներգաղթյալներ, այդ թվում` 1 երեխա: Ընդհանուր, հունական Լեսբոս կղզու մոտակայքում հայտնված նավակում եղել է մոտ 42 ներգաղթյալ, որոնցից 8-ն ընկել են ջուրը: Այժմ տարվում են ևս 4 ներգաղթյալների որոնումները:

 

Ավելի վաղ Հունաստանի նավատորմի և կղզիների քաղաքականության նախարար Թոդորիս Դրիցասը հայտարարել էր, որ փախստականների տեղակայումն անվտանգ վայրերում պետք է լինի Եվրոպայի առաջնային խնդիրը:

 

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հունաստան ժամանած առաջին 30 փախստականին նոյեմբերի 4-ին կուղարկեն Լյուքսեմբուրգ։