Ներգաղթյալներն անկարգություններ են կազմակերպել Կիպրոսում բրիտանական ռազմաբազայում (տեսանյութ)
Ներգաղթյալներն անկարգություններ են կազմակերպել Կիպրոսում գտնվող «Դեքելիա» բրիտանական ռազմաբազայում, գրում է korrespondent.net-ը։
Բրիտանական The Guardian-ը հրապարակել է հավանաբար փախստականներից մեկի կողմից սմարթֆոնով արված տեսանյութը:
Կադրերում երևում է, թե ինչպես է այրվում վրաններից մեկը, որոշ մարդիկ փորձում են անցնել ցանկապատի վրայով, իսկ բազայում գտնվող ներգաղթյալներից մեկը գոռում է. «Մենք մարդ ենք, մենք անասուն չենք»:
Ինչ-որ պահի տեսանյութում տղամարդկանցից մեկը սպառնում է կախվել: Մեկ այլ դրվագում տղան բողոքում է ցրտից՝ ասելով, որ միայն թեթև կոշիկներ ունի:
Բազայում հիմնականում գտնվում են Սիրիայից և Պաղեստինից փախստականների խմբեր: Անցած ամիս 114 ներգաղթյալ է հասել Կիպրոսի ափ՝ բրիտանական մեկ այլ՝ «Ակրոտիրի» ավիաբազայի մոտ:
Փախստականներին տեղավորել են ժամանակավոր ճամբարում: Բրիտանիայի իշխանությունները մեկնաբանել են ձայնագրությունը՝ վստահեցնելով հասարակությանը, որ ներգաղթյալների հետ լավ են վարվում: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ բոլոր փախստականներին ապաստան և օրվա մեջ երեքանգամյա սնունդ է տրամադրվել։










