Միլանում գործող բանտում ռեստորան է բացվել
Միլանում Բոլատե գործող բանտի շենքում InGalera ռեստորան է բացվել, գրում է lenta.ru-ն: Հաստատության ղեկավարությունը հանձնարարվել է կալանավորներին:
Թիմ է հրավիրվել երկու շեֆ-խոհարար: Նշվում է, որ մատուցողները ռեստորանում կալանավորներ են: Այդ աշխատանքը վստահվում է նրանց, ով չունի վատ սովորություններ կամ կախվածություն:
Բանտի տնօրեն Մասիմո Պարիզին նշել է, որ ռեստորանի առաքելությունը կալանավորներին հասարակության հետ կապը վերադարձնելու հնարավորություն տալն է: «Ես ակնկալում եմ, որ կալանավորները ազատ արձակվելուց հետո այլ հանցագործություններ չեն կատարի»,- հավելել է նա:
Մեկ ուտեստի միջին արժեքը ռեստորանում 12 եվրո է կազմում:










