Ըստ նախնական պլանավորման՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորները կտեղափոխվեն Ռամենսկ՝ ինքնաթիռով ՀՀ գալու համար

15:39 • 04.11.15

Տուլայի մարզում Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի բոլոր այն ուղևորները, որոնք ի վիճակի կլինեն նստել ինքնաթիռ ու գալ Հայաստան, նախնական պլանավորման վաղը կտեղափոխվեն Ռամենսկ՝ ինքնաթիռով դեպի Հայաստան  գալու համար:


Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:


Նա նշեց, որ կտեղափոխվեն նաև մահացածների մարմինները: Այս պահին կազմվում է ցուցակը:


Հիշեցնենք, որ երեկ գիշեր Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 ՀՀ քաղաքացի, մյուս տուժածները տարբեր մարմնական վնասվածքներով գտնում են ԲԿ-ներում:


 

Ըստ նախնական պլանավորման՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորները կտեղափոխվեն Ռամենսկ՝ ինքնաթիռով ՀՀ գալու համար