Աֆղանստանում թալիբները քարկոծելով սպանել են սիրեցյալի հետ տնից փախած 19-ամյա աղջկան
Աֆղանստանում Ռոքշանա անունով աղջիկը պատժվել է` սիրելիի հետ տնից փախչելու համար, զույգը ցանկացել է ամուսնանալ, գրում է segodnya.ua-ն:
Ամբոխը քարկոծելով սպանել է 19-ամյա աղջկան: Ոստիկանությունում հայտնել են, որ դա արել են «Թալիբան» խմբավորման ներկայացուցիչները: Պարզվել է, որ Ռոքշանա անունով աղջիկը պատժվել է սիրելիի հետ տնից փախչելու համար:
Այլ տվյալների համաձայն` նախքան աղջկան քարկոծելը, նրա սիրելիին հրապարակայնորեն կախել են:
Աֆղանստանում բազմաթիվ իրավապաշտպաններ զբաղվում են կանանց նկատմամբ բռնության խնդիրներով, սակայն մինչ օրս իշխանություններն ի զորու չեն հաղթահարել դա։













