Սինայի թերակղզում պայթյուն է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ

13:06 • 04.11.15

Հյուսիսային Սինայի վարչական կենտրոն համարվող Էլ-Արիշ քաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթել, գրում է gazeta.ru-ն:

 

Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության շենքի մոտ, իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնում են 6 զոհի մասին:

 

Կան տվյալներ նաև 10 վիրավորների մասին:

 

Պայթյունի պատասխանատվությունը դեռ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել:

 

Նշվում է, որ քաղաքը գտնվում է ռուսական Airbus 321 ինքնաթիռի կործանման վայրի մոտակայքում:

 

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։

Սինայի թերակղզում պայթյուն է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ