Ապստամբները Սիրիայում կառավարական բանակի ռազմական օդանավ են կործանել

21:08 • 04.11.15

Սիրիացի ապստամբները Համա նահանգում  ռմբակոծել են նախագահ Բաշար ալ-Ասադի բանակին պատկանող  ռազմական ինքնաթիռը Հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով: Այս մասին հայտնում է Reuters-ը` մեջբերելով Լոնդոնում գործող Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալները:


Ինչպես հաղորդել են դիտորդական  կենտրոնից`օդաչուն կատապուլտվել է Քաֆր Նաբուդա բնակավայրից ոչ հեռու կործանված ինքնաթիռից, սակայն մահացել է պարաշյուտի խափանման պատճառով: 


Ընդդիմության ներկայացուցիչը, որը պայքարում է Սիրիական ազատ բանակի անունից, հաստատել է, որ իրենք ռմբակոծել են ինքնաթիռը: