Հվ. Սուդանում ընկած «Ան-12» օդանավը թռչելու թույլտվություն չի ունեցել
Հարավային Սուդանում կործանված «Ան-12» թույլտվություն չի ունեցել թռչելու համար, քանի որ տեխնիկական սպասարկում չի անցել: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են «Անտոնով» պետական ձեռնարկության մամլո ծառայությունից:
Ձեռնարկության տվյալներով` «Ան-12» օդանավը թռչելու համար հիմնավորում չի ունեցել, քանի որ համալիր տեխնիկական ստուգումներ չէր անցել, որը նախատեսված էր շահագործման մասին թղթաբանությամբ:
«Անտոնով» ուկրաինական պետական ձեռնարկությունը «Ան-12» ինքնաթիռների գլխավոր դիզայներն է:










