Մելբուռնի կենդանաբանական այգի վայրի աղվես է մտել և 14 պինգվին խեղդել
Մելբուռն քաղաքի կենդանաբանական այգու տարածք անցած գիշեր վայրի աղվես է մտել, որտեղ 14 փոքր պինգվին է խեղդել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հաստատության ղեկավարությանը հղումով:
«Մենք մյուս 15 պինգվիններին ապահով վայր ենք տեղափոխել: Մենք բոլորս նեղսրտած ենք»,- ասել է այգու աշխատակից Ջուդիթ Հենկեն:
Նրա խոսքով` նախորդ շաբաթ աշխատակիցների մոտ կասկած է առաջացել, որ այգի հնարավոր է աղվես է մտնել: Սակայն ո՛չ թակարդները, ո՛չ տեսաձայնագրությունները չեն օգնել գտնել նրան։
Կենդանաբանական այգու տարածքը 22 հա է, և ցերեկային ժամերին աղվեսների համար ավելի հեշտ է թաքնվել:
Վայրի աղվեսները բավականին հաճախ են թափառում Մելբուռնի արվարձաններում, սակայն մինչ օրս կենդանաբանական այգի նրանք հազվադեպ են մտել։










