Բրիտանացիներին կվերադարձնեն տոմսի գումարը՝ գնացքում Wi-Fi չլինելու դեպքում
Մեծ Բրիտանիայի կառավարության նոր պլանների համաձայն՝ ուղևորներն իրավասու կլինեն հետ պահանջել տոմսի համար վճարած գումարը, եթե գնացքում առկա չլինի Wi- Fi անլար կապ։
Ինչպես նշում է euromag.ru-ն, օրենքը կտարածվի բրիտանական երկաթուղիների` Wi-Fi մակագրությամբ վագոններով երթևեկող ցանկացած ուղևորի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ տոմսի արժեքի վերադարձի իրավունք կունենան նաև այն ուղևորները, որոնք ճամփորդում են առաջին կարգի վագոններով, սակայն դրանցում ազատ տեղ չեն կարողանում գտնել:
Հայտնի է, որ ներկայում երկրի տրանսպորտի վարչությունը խորհրդակցություններ է անցկացնում տվյալ նորարարությունների ներդրման վերաբերյալ: Ենթադրվում է, որ նոր օրենքը շրջանառության մեջ կդրվի եկող տարվա ապրիլից։










