Կառավարությունը կհոգա Տուլայում վթարված ավտոբուսի ուղևորների առողջության և զոհերի հուղարկավորության ծախսերը

11:16 • 05.11.15

Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետի առաջարկով բոլորը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Ռուսաստանի Տուլայի նահանգում Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի զոհերի հիշատակը։

 

Այնուհետև վարչապետը հայտնեց, որ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի ղեկավարն է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։

 

«Գագիկ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկվանից Տուլայի նահանգում են ու անմիջական աջակցություն են բերում տուժածներին։ Շնորհակալ ենք նաև մեր ռուս գործընկերներին»,-ասաց նա։

 

Վարչապետը տեղեկացրեց, որ երեկ քննարկում է եղել ՀՀ Նախագահի հետ և որոշվել. «Բոլոր ծախսերը՝ բուժման և հուղարկավորության, ՀՀ կառավարությունը կվերցնի իր վրա»։

 


 

Կառավարությունը կհոգա Տուլայում վթարված ավտոբուսի ուղևորների առողջության և զոհերի հուղարկավորության ծախսերը