Ավազակային հարձակում Արմավիրում. ծեծի են ենթարկել ամուսինների, հափշտակել ոսկյա զարդեր ու գումար. Shamshyan.com
Արմավիրի մարզում այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձիք մտել են Գեղակերտ գյուղում տներից մեկը, կապկպել ամուսիններին, ծեծի ենթարկել, տունն ամբողջովին տակնուվրա արել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ամուսինները՝ 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանները, վնասվածքներ են ստացել, իսկ այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










