Հակառակորդի կրակոցից Բաղանիսում բեռնատար է վնասվել. զոհեր, վիրավորներ չկան. ՀՀ ՊՆ

20:30 • 05.11.15

ՀՀ ԶՈՒ-ն լռեցրել է հակառակորդի կրակը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ճանապարհին, այն բանից հետո, երբ  նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում գնդակոծությունից տուժել է արտասահմանյան մեծ բեռնատար. մեքենայի անիվներից մեկը ծակվել է, բեռնատարն այլ վնասներ է կրել:


Ինչպես Tert.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զոհեր և վիրավորներ չկան այս պահին իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից:
 

Հակառակորդի կրակոցից Բաղանիսում բեռնատար է վնասվել. զոհեր, վիրավորներ չկան. ՀՀ ՊՆ