ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոշարասյունը դուրս է եկել Տուլայից

14:55 • 05.11.15

ՌԴ Տուլայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ 27 քաղաքացիների, ինչպես նաև 8 զոհերի մարմինները տեղափոխող ավտոշարասյունը դուրս է եկել շրջանից՝ ուղևորվելով Ռամենսկոյե քաղաքի օդանավակայան։ Այդ մասին հինգշաբթի օրը РИА Новости-ին հայտնել է ԱԻՆ-ի մարզային գլխավոր վարչության ներկայացուցիչը։

 

M-4 մայրուղում պատահարը տեղի էր ունեցել լույս երեքշաբթի՝ գիշերը ժամը 3:12-ին, Տուլայի մարզի տարածքում: Մոսկվա-Երևան երթուղով ընթացող ավտոբուսում եղել է 60 մարդ, նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են եղել: Վթարի հետևանքով մահացել է 8 մարդ, վիրավորվել 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է։ Երեք ծանր վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են Մոսկվա:

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ավտոշարասյան կազմում են ուղևորատար ավտոբուս, «շտապօգնության» մեքենաներ, ԱԻՆ-ի և ոստիկանության ուղեկցող մեքենաներ, մահացածների մարմիններով բեռնատար ավտոմեքենաներ։

 

ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոշարասյունը դուրս է եկել Տուլայից