Կալիֆոռնիայի համալսարանում ուսանողը 4 մարդու է դանակահարել
Կալիֆոռնիայի համալսարանում ուսանողը դանակով 4 մարդու է վիրավորել, հայտնում է Газета-ն` հղում անելով KFSN ալիքին։
Վիրավորների թվում են 2 ուսանող և համալսարանի 2 աշխատակից։
Հաղորդվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հրազեն է կիրառել, որի հետևանքով հարձակվողը սպանվել է:
Ներկայում ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։










