Կանադան մինչև տարեվերջ 25.000 փախստական կընդունի Սիրիայից

09:33 • 05.11.15

Մինչև տարեվերջ Կանադան մտադիր է իր տարածքում 25.000 փախստական ընդունել Սիրիայից: Այդ մասին հայտնել է քաղաքացիության և ներգաղթի հարցերով նախարար Ջոն Մաքքալամը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նախարարի խոսքով` վարչապետ Ջասթին Տրյուդոյի լիբերալ կառավարությունը, որը ձևավորվել է նոյեմբերի 4-ին, մտադիր է կատարել խոստումները, որոնք տվել է ընտրողներին նախընտրական քարոզարշավի ժամանակ:

 

Պատասխանելով համապատասխան հարցին` նախարարը հայտնել է, որ 25.000 փախստականների տեղակայումն իրենց նպատակն է:

 

Մաքքալամը նշել է, որ հարցի լուծման համար իր գերատեսչությունը կաշխատի պաշտպանության նախարարության հետ: Նախքան խորհրդարանական ընտրությունները լիբերալներն առաջարկում էին փախստականների տեղափոխման համար օգտագործել ռազմատրանսպորտային ավիացիան։

Կանադան մինչև տարեվերջ 25.000 փախստական կընդունի Սիրիայից