«Սիրիական ազատ բանակն» Աբու Դաբիում կհանդիպի ՌԴ ՊՆ-ի և ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ
«Սիրիական ազատ բանակը» պայմանավորվել է ՌԴ պաշտպանության ու արտգործնախարարության ներկայացուցիչների հետ Աբու Դաբիում հանդիպելու մասին, տեղեկացնում է Sputnik-ը։
Ինչպես հայտնել է «Ազգային դիվանագիտության շարժում» նախաձեռնության քարտուղար, ՍԱԲ-ի ու ռուսական կողմի բանակցությունների համակարգողներից Մահմուդ ալ-Աֆանդին, համաձայնություն է ձեռք բերվել, որ կհանդիպեն «Ազատ բանակի» 28 բրիգադներ՝ Դամասկոսից, Ղնեյթրայից, Համայից ու Հոմսի արևմտյան արվարձանից, ինչպես նաև հյուսիսային ճակատից՝ Հալեպի արվարձաններից ու Իդլիբից՝ ՌԴ արտգործնախարարության ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։
Հավանաբար հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթվա վերջին՝ Աբու Դաբիում։
«Հանդիպման հիմնական թեման համատեղ օպերատիվ շտաբի աշխատանքների ակտիվացումն է լինելու, որի մասին ավելի վաղ համաձայնություն էր ձեռք բերվել Մոսկվայում և որն ուղղված է ԻՊ-ի ու «Ջեբհաթ ան-Նուսրայի» դեմ պայքարին, ինչպես նաև ԻՊ-ին հաղթելուց հետո քաղաքական որոշման կայացմանը»,-ասել է նա։










