«Քինգ դե լյուքս»-ը փաստաբան է վարձել Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդի համար
Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի համար Տուլայում գտնվող «Քինգ դե լյուքս» ընկերության նախագահ Արթուր Հարությունյանը փաստաբան է վարձել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության աշխատակիցը. «Քանի որ երեկ Ռուսաստանում ոչ աշխատանքային օր էր, միայն երեկ հանրային պաշտպան է ունեցել, այսօր կորոշվի փաստաբանի հարցը»:
Հիշեցնենք, որ Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին կալանքի տակ է վերցրել «Մոսկվա-Երևան» ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:
Մեղադրյալի հարազատները դեսպանատան աշխատակիցների հետ չեն կապվել:










