Գեղակերտ գյուղում կատարված ավազակության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

20:00 • 05.11.15

ՀՀ  քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղակերտ գյուղում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։


2015 թվականի նոյեմբերի 05-ին` ժամը 03:30-ի սահմաններում, դիմակավորված  անհայտ անձինք, նախնական  համաձայնությամբ, Հ.Խաչատրյանի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում գտնվող վերջինիս տուն, տարեց ամուսիններ Խաչատրյանների կյանքի և առողջության համար վտանգավոր  բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով և ոտքերով վերջիններիս  հարվածներ հասցնելով, սպանության սպառնալիքներ տալով հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա  զարդեր՝ նրանց պատճառելով խոշոր  չափերի հասնող նյութական վնաս:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:


Կատարվում է նախաքննություն:


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ անձի կամ անձանց ինքնությունն ու շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

Գեղակերտ գյուղում կատարված ավազակության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել