Փրկարարական ջոկատի ծառայողը անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

14:43 • 05.11.15

Ավարտվել է հատուկ փրկարարական ջոկատի ծառայողի կողմից ակնհայտ անչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով նախաքննությունը:


Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Համբարձումյանը  2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, հագուրդ է տվել իր սեռական կրքերին` անչափահաս աղջնակի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:


Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:


Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


 

Փրկարարական ջոկատի ծառայողը անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել