Զբոսաշրջիկներին կառաջարկեն դիտել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքը Մի-17 ուղղաթիռներով
Հյուսիսային Կորեան ուղղաթիռներով շրջագայություններ կառաջարկի մայրաքաղաք Փհենյանի վրայով, հաղորդում է gazeta.ru-ն։
Էքսկուրսիաները կսկսվեն արդեն այս ամիս։ ԿԺԴՀ-ի մայրաքաղաքը զբոսաշրջիկները կկարողանան վերևից դիտել Մի-17 ուղղաթիռներով:
Հյուսիսկորեական իշխանությունները չեն հրապարակում պաշտոնական զբոսաշրջային վիճակագրություն, բայց զբոսաշրջային ընկերությունների համաձայն՝ ամեն տարի երկիր է այցելում մոտ 6 հազար արևմտյան զբոսաշրջիկ:
Ինչպես հայտարարել է Ռոուեն Բիրդը Young Pioneer Tours-ից, ուղղաթիռներով էքսկուրսիայի ծրագիրը ներառում է «Ռյուգյոն» 105-հարկանի հյուրանոցի շուրջը թռիչք, ցածր բարձրությամբ թռիչք Տենդոնգան գետի վրայով և թռիչք աշխարհում Մայիսմեկյան ամենախոշոր մարզադաշտի վրայով:
Koryo Tours-ից Սայմոն Կոկերելը նշել է, որ զբոսաշրջիկները նաև կթռչեն բանջարաբուծական ֆերմայի և Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության պատվին կանգնեցված հուշարձանների վրայով։
«Ուղղաթիռների և Air Koryo-ի փոքր ավիացիայի օգտագործման ծրագրի վրա երկար ժամանակ է, ինչ աշխատանքներ են տարվում»,- պատմել է Կոկերելը: Նա հավելել է, որ իր ընկերությունը համապատասխան թույլտվություն էր փորձում ստանալ մի քանի տարի շարունակ։
Բացի այդ, Կոկերելը հայտնել է, որ զբոսաշրջիկներին թույլ կտրվի նկարահանել էքսկուրսիայի ժամանակ։ Ճանապարհորդության տևողությունը, նրա խոսքով, կկազմի 30-40 րոպե, իսկ արժեքը կլինի մոտ 195 դոլար:










