Մեքսիկայում դատարանը հավանություն է տվել մարիխուանայի օգտագործմանը՝ անձի առողջացման նպատակով

10:37 • 05.11.15

Մեքսիկայի գերագույն դատարանը նոյեմբերի 4-ին պաշտպանել է առողջացման նպատակով մարիխուանայի օգտագործման մի խումբ քաղաքացիների իրավունքը, հաղորդում է lenta.ru-ն։

 

Այն դեպքում, եթե մեքսիկական դատարանը չորս անգամ նմանատիպ որոշում ընդունի, այն կդառնա իրավաբանական նախադեպ և կօգտագործվի երկրի արդարադատության կողմից որպես գործող օրենքի դրույթ:

 

Առաջարկի հեղինակը Գերագույն դատարանի դատավորներից Արթուրո Սալդիվարն է եղել: Նրա կարծիքով՝ անձի առողջացման համար մարիխուանայի օգտագործման և աճեցման արգելքը խախտում է քաղաքացու սահմանադրական իրավունքները։ Մեծահասակներին այդ թմրանյութը չի վնասի, վստահ է դատավորը, եթե այն չափավոր օգտագործվի։

 

Սալդիվարը հայտարարել է, որ որոշել է լրացնել իր նախագիծը հասարակական հետաքրքրվածության ալիքի շնորհիվ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ մարիխուանայի վաճառքի արգելքի վերացման մասին խոսք չի գնում։

 

 

Մեքսիկայում դատարանը հավանություն է տվել մարիխուանայի օգտագործմանը՝ անձի առողջացման նպատակով