Մայրը որդուն դուրս է նետել Հրվ. Սուդանում կործանվող ինքնաթիռից` այդպիսով փրկելով նրա կյանքը

11:53 • 05.11.15

Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան Aн-12 ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ է մնացել մի երեխա: Դրան նպաստել է երեխայի մոր հուսահատ քայլը, որը նրան դուրս է նետել պատուհանից, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ իջնել, գրում է segodnya.ua-ն:

 

Հատկանշական է, որ երեխայի հետ միասին ողջ է մնացել նաև նրա հայրը։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնցից հինգը՝ հայ, մեկը՝ ռուս:

 

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը երեկ հրապարակել է Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.

Հրամանատար Գևորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան

2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Այն պատկանում էր տաջիկական Asia Airways ընկերությանը։

Մայրը որդուն դուրս է նետել Հրվ. Սուդանում կործանվող ինքնաթիռից` այդպիսով փրկելով նրա կյանքը