80 տարի առաջ այս օրը թողարկվել է «Մոնոպոլիա» խաղը (լուսանկարներ)
Աշխարհում ամենահայտնի սեղանի խաղը`«Մոնոպոլիա»-ն, թողարկվել է ուղիղ 80 տարի առաջ նոյեմբերի 5-ին Parker Brothers ընկերության կողմից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Խաղի հեղինակն է ամերիկացի ինժեներ Չառլզ Դարոուն (1933): Նրա ժանրը տնտեսական ռազմավարությունն է: Խաղին կարող է մասնակցել 2-8 մարդ, նրանցից յուրաքանչյուրը ձգտում է հասնել այլ խաղակիցների սնանկությանը։
Դարոուին հաջողվել է ինքնուրույն մեկ տարում վաճառել խաղի մոտ 5.000 օրինակ։
1935թ. փետրվարի 6-ին Parker Brothers ընկերությունը պայմանագիր է կնքել հեղինակի հետ: Արդեն իսկ հաջորդ տարում խաղը դարձել է ամենավաճառվողն ԱՄՆ-ում. մեկ տարում վաճառվել է մոտ 35.000 նմուշ:
Մինչ օրս խաղի վաճառված օրինակների պաշտոնական թիվը գերազանցում է 250 միլիոնը։




















