Տուլայի վթարից տուժած շուրջ մեկ տասնյակ ուղևորի բժիշկները թույլ չեն տվել օդանավ նստել, նրանք կշարունակեն բուժումը

09:54 • 05.11.15

Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ին Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածների, զոհերի մարմինները տեղափոխող մեքենաների շարասյունը կշարժվի Ռամենսկ, որտեղ ժամը 16։00-ին հատուկ չվերթով թռիչք կկատարվի դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը` մանրամասնելով.«Ինքնաթիռով թռնելու է 59 ողջ, որոնց թվում կան նաև տուժածներին ուղեկցող անձինք: Եվ 8 մարմին»:


Նախքան այդ ռուսական կողմը նրանց է տրամադրել ճանաչված իրերն ու փաստաթղթերը:  Ըստ ՏԿԱԻՆ ներկայացուցչի՝ բոլորի իրերը գտնվել են:


Շուրջ մեկ տասնյակ մարդու բժիշկները թույլ չեն տվել օդանավ նստել, նրանք շարունակում են բուժումը ստանալ ռուսաստանյան բուժկենտրոններում:


Երկու անձանց վիճակը, որը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մնում է ծանր:

 

 

Տուլայի վթարից տուժած շուրջ մեկ տասնյակ ուղևորի բժիշկները թույլ չեն տվել օդանավ նստել, նրանք կշարունակեն բուժումը