«Զվարթնոց»–ում թռիչքից առաջ ինքնաթիռի ապակու վրա ճաք է հայտնաբերվել
«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երևան-Վիեննա չվերթի իրականացումից առաջ ինքնաթիռի ապակու վրա ճաք է հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քաղավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
«Սա շարքային դեպք է, հայտնաբերվել է փոքր ճաք, ինքնաթիռի բորտը փոխվել է, մինչև ավիաընկերությունն իր տեխնիկական սպասարկող ընկերության հետ կորոշի` ինքնաթիռը տեղու՞մ է վերանորոգվելու, թե այլ վայրում»,– ասաց նա:
Ռուբեն Գրձելյանը նաև տեղեկացրեց, որ ուղևորները Երևանից մեկնել են այլ օդանավով։










