Հռոմում վերաբացվել է Թրևի շատրվանը (տեսանյութ)

12:06 • 05.11.15

Հռոմում վերականգնողական աշխատանքներից հետո հանդիսավորությամբ բացվել է Թրևի շատրվանը։ Աշխատանքների իրականացումը կատարվել է Fendi նորաձևության տան ֆինանսավորման շնորհիվ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Արարողությունը գրավել է բազմաթիվ լրագրողների, ինչպես նաև զբոսաշրջիկների ուշադրությունը։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում, որը տևել է 516 օր, մաքրվել է ամբողջ շատրվանը։ Նախագծում ներառված է եղել ավելի քան 100 մասնագետ: Շատրվանի թարմացումն արժեցել է ավելի քան 2 մլն եվրո:

 

Թրևի շատրվանի շինարարությունը սկսվել է 1732-ին ճարտարապետ Նիկոլո Սալվիի կողմից։ Սակայն նրա պատմությունը սկսվել է ավելի վաղ` դեռևս Հին Հռոմում: Ի սկզբանե, նախագծով զբաղվել է ճարտարապետ Ջան Լորենցո Բերնինին 17-րդ դարի կեսերին, սակայն այդպես էլ ավարտին չի հասցրել աշխատանքը։

 

Հռոմում վերաբացվել է Թրևի շատրվանը (տեսանյութ)