Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ դառնալու պատրաստակամության մասին

11:34 • 05.11.15

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը` Արսենի Յացենյուկի փոխարեն։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Обозреватель-ը, նա ասել է բրյուսելյան Politico թերթին տված հարցազրույցում։

 

«Ես կցանկանայի մասնակցել մեծ փոփոխություններին և բարեփոխումներին։ Ես դա կարող եմ անել ցանկացած դեպքում»,- ասել է նահանգապետը`պատասխանելով հարցին` պատրա՞ստ է արդյոք սկսել վարչապետական իր արշավը։

 

Սաակաշվիլիի խոսքով` դա այն աշխատանքը չէ, որի մասին ինքը երազում է: Նա նշել է, որ հրաժարվել է որևէ կուսակցական ցուցակում ներառվել և չի ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ օլիգարխների հետ:

 

«Ես ցանկանում եմ լինել բարեփոխումների դրոշակակիրը»,- ասել է Սաակաշվիլին:

 

Ընդ որում՝ նա քննադատել է Յացենյուկին` տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու համար։

Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ դառնալու պատրաստակամության մասին