Լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես են ողջ մնացած երեխային դուրս բերում Հրվ. Սուդանում կործանված ինքնաթիռից (ֆոտոշարք, տեսանյութ)

16:24 • 05.11.15

Սա այն անհավանական պահն է, երբ ողջ մնացած երեխան դուրս է բերվում Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան կործանված բեռնատար ինքնաթիռից, գրում է The Daily Mail-ը։ Պարբերականը հավելում է, որ ավիաաղետի հետևանքով զոհվել է 41 մարդ։ 

 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հարավային Սուդանում Ան-12 ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ է մնացել մի երեխա։ Դրան նպաստել է երեխայի մոր հուսահատ քայլը, որը նրան դուրս է նետել պատուհանից, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ իջնել։

 

Ռուսական արտադրության Антонов-12 ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից մոտ մեկ մղոն հեռավորությամբ:
 


Հարավային Սուդանի նախագահի խոսնակ Աթենի Վեկ Աթենիի խոսքով՝ զոհերի թվում են նաև 10 հոգի, որոնք եղել են ցամաքում։ Այնուամենայնիվ, ինչպես գրում է թերթը, ականատեսները և առաջին արձագանքողները հայտնել են, որ դաշտում ոչ մեկ չի եղել, երբ ինքնաթիռն ընկել է։

 

«Հարավային Սուդանում կործանված Ան-12 ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, այդ թվում՝ հինգ հայ և մեկ ռուս»,- ասել է Աթենին՝ հավելելով, որ բոլոր ուղևորները սուդանցիներ են եղել:

 

Միևնույն ժամանակ, Քենիայում ուկրաինացի դիվանագետը հայտնել է, որ հինգ ռուս է եղել ինքնաթիռում:

 

Թերթը վկայակոչում է ռուսական LifeNews հեռուստաալիքին, որի՝ ռուսական ավիացիոն գործակալությունում աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռը կարող էր գերծանրաբեռնված լինել և որ այն պատրաստվել է Խորհրդային միությունում 1971 թվականին։

 

«Սովորաբար, այս չվերթը 12 մարդ էր տեղափոխում, բայց խնդիրն այն է, որ նրանք ավել մարդ են վերցրել: Այս ինքնաթիռը միայն բեռի համար է, ոչ ուղևորների: Այն արտոնագրվել է ապրանքների համար»,- ասել է Հարավային Սուդանում չարտերային չվերթներ իրականացնող Combined Air Services ընկերության օպերացիոն մենեջերի օգնական Քենիյ Գալան։

 

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը երեկ հրապարակել է Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները։


Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.

Հրամանատար Գևորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան

2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Այն պատկանում էր տաջիկական Asia Airways ընկերությանը։

Miracle: Rescuers carry a baby who was pulled from the wreckage of a cargo plane that crashed in South Sudan, killing dozens of people

South Sudanese officials cross the river in a boat to take an injured man and baby to hospital from the crashed Russian cargo plane in Juba

Horror: Locals gather at the site where a cargo plane crashed in South Sudan shortly after taking off from Juba airport, killing at least 25 people

Disaster: Presidential spokesman Ateny Wek Ateny said the plane had been bound for the Paloch oil fields in Upper Nile state when it crashed

Destroyed: The scene of a cargo airplane that crashed after take-off near Juba Airport in South Sudan killing at least 25 people

Shocking: Packages of sandals, cigarettes, beer and crackers were strewn amid the bodies and wreckage of the Russian-built cargo plane

Officials investigate the scene of a cargo plane that crashed after take-off near Juba Airport in South Sudan on Wednesday

Obliterated: The crash site was just 800 metres from the runway it took off from in the South Sudanese capital of Juba

 

Լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես են ողջ մնացած երեխային դուրս բերում Հրվ. Սուդանում կործանված ինքնաթիռից (ֆոտոշարք, տեսանյութ)