ԱՄՆ-ում 86-ամյա կինը փախել է իրեն առևանգողներից (տեսանյութ)

09:15 • 05.11.15

ԱՄՆ Վաշինգտոնի նահանգում ձերբակալվել է երեք անչափահաս՝ սպանություն կատարելու նպատակով առևանգման և դավադրության մեղադրանքով։

 

Դեռահասներն առևանգել են 86-ամյա Հեզել Աբելին Քենևիկ քաղաքում գտնվող իր տնից և նրա սեփական ավտոմեքենայի բեռնախցիկում տարել նրան Օրեգոնի նահանգ, գրում է korrespondent.net-ը։

 

Երիտասարդ առևանգողները կանգնել են Պորտլենդի մոտակայքում գտնվող մի խանութի առաջ և գնացել գնումների։ Կնոջը հաջողվել է բացել բեռնախցիկը ներսից և օգնություն կանչել։

 

Հանցագործները ձերբակալվել են: Նրանց թվում են երկու 14 և 15 տարեկան երիտասարդներ, ինչպես նաև՝ 16-ամյա աղջիկ: Նրանք բոլորն ապրում են Քենևիկ քաղաքում։

 

ԱՄՆ-ում 86-ամյա կինը փախել է իրեն առևանգողներից (տեսանյութ)