Anonymous-ի հաքերները համացանցում տեղադրել են «Կու-Կլուկս-կլանի» հազարավոր ներկայացուցիչների տվյալներ

12:13 • 06.11.15

Anonymous հաքերային խումբը սոցցանցերում տեղադրել է 1000 մարդու անվանացանկ, որոնք, ենթադրաբար, «Կու-Կլուկս-կլանի» ներկայացուցիչներ են կամ համակրում են այդ կազմակերպությանը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Ցանկում ներառված են նրանց Facebook-ի ու Google+-ի հաշիվները, որոնք միացել ու «լայքել» են սոցցանցերում ԿԿԿ-ի հետ կապ ունեցող էջերը։

 

Տարածված տեղեկության մեջ նշվում է, որ տվյալները ձեռք են բերվել ոչ թե կոտրելու, այլ վերլուծական աշխատանքի շնորհիվ։

 

Ցուցակի հրապարակումն Anonymous-ի պատասխան քայլն է ԿԿԿ-ի կողմնակիցներին, որոնք սպառնացել էին սևամորթ դեռահասի սպանության դեմ Ֆերգյուսոնում կայացած ցույցի մասնակիցներին։

«Մենք երբեք չենք մոռանա ձեր սպառնալիքները Ֆերգյուսոնի բնակիչներին, և մենք երբեք չենք ների ձեզ»,-ասված է ցանցահենների խմբի հայտարարության մեջ։

Anonymous-ի հաքերները համացանցում տեղադրել են «Կու-Կլուկս-կլանի» հազարավոր ներկայացուցիչների տվյալներ