Սպանություն Երևանում. 91-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 28-ամյա թոռը. Shamshyan.com

10:14 • 06.11.15

Նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Կամարակի 1-ին նրբանցքի 29 տանը կնոջ դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում հայտնաբերել են տան բնակչուհի, 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել են գլխի մասում ստացած վնասվածքները:

 

Ըստ կայքի տեղեկությունների՝ դատաբժշկի տված եզրակացության համաձայն՝ տեղի ունեցածը սպանություն է։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել են Ս. Կարապետյանի թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


 

Սպանություն Երևանում. 91-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 28-ամյա թոռը. Shamshyan.com