Սիրիական բանակը առաջխաղացում է գրանցել Պալմիրայում
Սիրիացի զինվորականները հաղորդում են Պալմիրայում լուրջ առաջխաղացման մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` Սիրիայի բանակի ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը տեղեկացրել է, որ զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Հոմսի Ալ-Հազեի և Ասանի բարձունքներում: Ինչպես նաև նշել է լուրջ առաջխաղացման մասին Պալմիրայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են ԻՊ-ի հենակետն ու անցակետերը:
Նշվում է նաև, որ սիրիական բանակի գեներալը կոչ է անում խաղաղ բնակիչներին հեռանալ գրոհայինների հավաքատեղիներից:










