Բրիտանիայում ներկայացրել են տարվա ամենասպասված սուրբծննդյան գովազդը (տեսանյութ)

15:33 • 06.11.15

John Lewis խանութների բրիտանական ցանցը ներկայացրել է իր սուրբծննդյան նոր գովազդը, գրում է gazeta.ru-ն։ Շատերի համար John Lewis-ի թեմատիկ տեսահոլովակները խորհրդանշում են տոնական գնումների սեզոնի սկիզբը։

 

Հերթական արշավի համար ռիթեյլերը կրկին ծախսել է 7 միլիոն ֆունտ ստեռլինգ: Խոսքը ոչ միայն հեռուստատեսային գովազդի (տեսահոլովակն արժեցել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ), այլև սմարթֆոնների համար խաղի, ինչպես նաև մի շարք թեմատիկ ապրանքների մասին է:

 

Նոր տեսահոլովակի հերոսներն են դարձել Լուսնի վրա ապրող մի ծեր մարդ և նրան Երկիր մոլորակից նվեր անել ցանկացող մի աղջիկ։ Արշավի նպատակը Age UK բարեգործական կազմակերպության համար միջոցներ հավաքելն է և John Lewis-ի աշխատակիցներին և հաճախորդներին Age UK-ին միանալու կոչ անելը հաճախ Սուրբ Ծնունդը միայնության մեջ անցկացնող տարեց մարդկանց մասին հոգ տանելու գործում:

 

Գովազդում օգտագործվում է Oasis խմբի «Half the World Away» երգի քավեր տարբերակը: Այն կատարում է նորվեգացի երգչուհի Ավրորան:

 

2014 թվականին ռիթեյլերի սուրբծննդյան գովազդի գլխավոր հերոսները տղան և պինգվինն էին: 2015 թվականի հունվարի առաջին շաբաթվա ընթացքում այդ տեսահոլովակը YouTube-ում ավելի քան 22 միլիոն դիտում էր գրանցել:

 

Բրիտանիայում ներկայացրել են տարվա ամենասպասված սուրբծննդյան գովազդը (տեսանյութ)