Կատալոնիայի խորհրդարանին թույլ է տրվել անկախության հարցով քվեարկություն անցկացնել

10:54 • 06.11.15

Կատալոնիայի խորհրդարանն իրավունք ունի բանավեճեր և քվեարկություն անցկացնել Իսպանիայից անջատվելու մասին, գրում է korrespondent.net-ը։

 

Մադրիդի սահմանադրական դատարանը մերժել է իշխող Ժողովրդական կուսակցության, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության և կատալոնական «Քաղաքացիներ» լիբերալ շարժման համատեղ հայցը, որով պահանջվում է սպասվող քվեարկությունը հակասահմանադրական ճանաչել։

 

Կատալոնական անջատողականների կոալիցիան հաղթել է սեպտեմբերի 27-ին Բարսելոնայում կայացած ընտրություններում՝ շրջանային խորհրդարանում 135 տեղից ստանալով 62-ը։

 

Անջատողականները խոստացել են անկախության հասնել 18 ամսվա ընթացքում: Իսպանիայից անջատման շուրջ քննարկումները և քվեարկությունը նախատեսված են նոյեմբերի 9-ին։

 

Կատալոնիայի խորհրդարանին թույլ է տրվել անկախության հարցով քվեարկություն անցկացնել