Սինայում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած փոքրիկը կարող է տալ աղետի պատասխանները. The Daily Mail (լուսանկարներ)

13:24 • 06.11.15

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ռուսական ուղևորատար ինքնաթիռի աղետի ամենափոքր զոհը կարող է օգնել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Airbus A321-ի հետ Եգիպտոսում կործանվելուց առաջ, գրում է The Daily Mail-ը։

 

Սանկտ Պետերբուրգից տասը ամսական Դարինա Գրոմովան ծնողների հետ մեկնել էր Շարմ էլ Շեյխ, գրում է պարբերականը։

 

Փոքրիկ Դարինայի լուսանկարը, որը նրա 26-ամյա մայրը՝ Տատյանան, արել էր դեռ Եգիպտոս մեկնելիս Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, դարձել է աղետի 224 զոհերի խորհրդանիշը։

 

Երեխայի մարմինը հայտնաբերվել է ինքնաթիռի ընկնելու հիմնական վայրից ավելի քան 21 մղոն հեռավորության վրա: Այդ փաստը ցույց է տալիս, որ ինքնաթիռը հնարավոր է՝ պայթել է շատ ավելի վաղ, քան ավիացիոն փորձագետները նախկինում կարծում էին։

 

Այս փաստը ստիպել է քննիչներին ընդլայնել որոնման տարածքը և կարող է օգնել հայտնաբերել մի շարք պատասխաններ:

 

Զոհերի և ինքնաթիռի բեկորների հայտնաբերման աշխատանքները նախկինում սահմանափակվել են ավելի փոքր տարածության վրա, բայց Դարինայի մարմնի հայտնաբերումը կործանման վայրից այդքան հեռու ստիպել է որոնման տարածքը մեծացնել մինչև 25 մղոնի։ Հաղորդվում է, որ երեխայի մարմնի ընկնելու վայրն ավելի մոտ է եղել օդանավակայանին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ինքնաթիռում պայթյունի հետևանքով այն մասերի է բաժանվել թռիչքից քիչ ժամանակ անց, գրում է թերթը:

 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

Tragedy: The discovery of  little Darina's body, pictured at a St Petersburg airport shortly before the young family set off for Egypt, may help solve the question of what happened to the Airbus A321 before it went down

Crash: The Airbus A321 crashed on Saturday in the Sinai Peninsula shortly after taking off from the resort of Sharm el-Sheikh on its way to the Russian city of St Petersburg

Heartbreaking: The body of ten-month-old Darina Gromova was found more than 21 miles from the wreckage of the Airbus A321 that crashed in Egypt on Saturday, killing all 224 on board

Young lives lost: The remains of Tatiana and Alexei Gromov, aged 26 and 27 and pictured on their wedding day just over a year ago, have yet to be found

Proud mother: Tatiana, 26, was on maternity leave, caring for her young daughter, seen here in St Petersburg

The young couple were both active on social media and posted several images chronicling their pregnancy and excitement ahead of Darina's birth

Mr Gromov was an IT specialist while his wife-of-one-year worked as an exhibitions organiser

A US intelligence source has claimed a bomb planted by ISIS or an ISIS affiliate is the most likely reason behind the Russian jet crash in Egypt last Saturday (wreckage pictured) 

 

Սինայում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած փոքրիկը կարող է տալ աղետի պատասխանները. The Daily Mail (լուսանկարներ)