Էլիզաբեթ 2-րդի նոր կիսանդրին հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսին է հիշեցնում

11:25 • 06.11.15

Չինացի հայտնի քանդակագործ Չեն Դապենը պատրաստել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ճենապակյա կիսանդրին, որը, սակայն, ավելի շատ հիշեցնում է հայտնի դերասան Թոմ Հենքսին։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 20 կգ կշռող արվեստի գործը, որը ստեղծվել է 3 ամսում և համարվում է չինական ճենապակուց երբևէ պատրաստված ամենամեծ նմուշը, որպես նվեր մատուցվելու է միապետին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այդ կիսանդրին ցուցադրության է հանվել Լոնդոնում, որտեղ այցելուներիր մեծ մասի աչքից չի վրիպել այն փաստը, որ այն ավելի շատ նման է անվանի դերասանին։

 

Այս տեսակետին ի պատասխան` քանդակագործն ու իր գործակալը նշել են, որ «դա ուղղակի անհեթեթություն է»։

Էլիզաբեթ 2-րդի նոր կիսանդրին հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսին է հիշեցնում