Անթալիայում G20-ին ընդառաջ «Իսլամական պետության» հետ կապ ունեցող մարդիկ են ձերբակալվել

15:27 • 06.11.15

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովից առաջ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման աջակիցների դեմ հատուկ գործողություն է իրականացվել։


Ինչպես տեղեկացնում է Sabah օրաթերթի կայքը, գործողության ընթացքում ձերբակալվել է 20 մարդ։

 

Ձերբակալվածների թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ։

 

Նշվում է, որ ձերբակալված կասկածյալներն Անթալիայում ԻՊ-ի օգտին են աշխատել, պարզվել է, որ նրանք հանդիպումներ են ունեցել Իրաքում ու Սիրիայում զինյալների հետ։

 

Նրանց տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԻՊ-ին պատկանող նյութեր, խտասկավառակներ։

 

Ձերբակալվածներից երկուսը կանայք են։

 

Անթալիայում G-20-ի գագաթաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 14-16-ին։

 

Անթալիայում G20-ին ընդառաջ «Իսլամական պետության» հետ կապ ունեցող մարդիկ են ձերբակալվել