Մեծ Բրիտանիայում այրել են խոզի գլուխը բռնած «վարչապետին» (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Թագավորության Սասեքս կոմսությունում կայացել է ամենամյա Bonfire Night տոնակատարությունը, որի շրջանակում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին։ Բացի այդ, ներկայացվում են հայտնի մարդկանց դյուրավառ քանդակները, որոնք ընթացքում այրում են:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս տարվա տոնակատարության ընթացքում ներկայացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ծաղրական քանդակը, որը գործչին պատկերում է ազգային դրոշի` Յունիոն Ջեքի նկարը կրող վարտիքով ու խոզի գլուխը բռնած:
Պարբերականը մանրամասնում է, որ վարչապետից զատ մասնակիցները պատրաստել ու այնուհետև այրել են հանրահայտ Top Gear հաղորդման նախկին հաղորդավար Ջերեմի Քլարքսոնի ու ՖԻՖԱ-ի արդեն նախկին նախագահ Զեպ Բլատերի քանդակները:

























