Kickstarter-ի նախագծերում ավելի քան 2 մլրդ դոլար է ներդրվել

16:34 • 06.11.15

Գումարների ներգրավմամբ զբաղվող Kickstarter կայքի 9,5 մլն օգտատեր նախագծերում ընդհանուր առմամբ 2 միլիարդ դոլար է ներդրել, գրում է gazeta.ru-ն:

 

Ներդրումների ընդհանուր գումարը 2015 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ կազմել է 2 միլիարդ դոլար, ընդ որում՝ ընկերությունը 1 միլիարդի է հասել չորս տարվա և 10 ամսվա ընթացքում՝ 2009 թվականին նախագծի թողարկումից հետո (391 դոլար/րոպե), իսկ երկրորդը՝ ընդամենը մեկ տարի և յոթ ամսվա ընթացքում (1182 դոլար/րոպե):

 

Օգտատերերի ներդրումների կտրուկ ավելացումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը հայտարարել է ռեսուրսի օգտագործման կանոնների պարզեցման մասին։

 

Օգտատերերի մոտ մեկ երրորդը ներդրում է արել ավելի քան մեկ նախագծում։ Ներկայում Kickstarter-ը ներառում է մոտ 260 հազար արշավ, որոնց մեծ մասը «Ֆիլմեր և տեսանյութեր» բաժնում են: 93.555 արշավ հասել է իր նպատակին և հավաքել է այնքան գումար, որքան նշվել է սկզբնապես։

Kickstarter-ի նախագծերում ավելի քան 2 մլրդ դոլար է ներդրվել