Ղրղզստանի նախագահը խոսել է խորհրդարանական կառավարման անցնելու մասին

11:29 • 06.11.15

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն արտահայտվել է երկրի` խորհրդարանական կառավարման անցման օգտին, գրում է gazeta.ru-ն։

 

Ելույթ ունենալով կառավարության նոր կազմի երդմնակալության արարողությանը՝ երկրի նախագահն առաջարկել է խորհրդարանականներին ուսումնասիրել Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցը երկրի կառավարման ձևը փոխելու վերաբերյալ, քանի որ նրա խոսքով՝ «հիմնական օրենքում հակասություններ կան»։

 

«Ցանկության դեպքում այն կարելի է այս կամ այն ուղղությամբ մեկնաբանել»,- նշել է նա։ «Եթե երկրի ապագան երկու տարուց մենք փոխանցենք մի մարդու ձեռքը, դա ճիշտ չի լինի»,- հավելել է նա։

 

Աթամբաևը կոչ է արել կառավարությանն ուսումնասիրել նախագահի լիազորությունների կրճատման և խորհրդարանական կառավարման անցման հարցը և այն դնել ժողովրդի քննարկմանը։

 

 

Ղրղզստանի նախագահը խոսել է խորհրդարանական կառավարման անցնելու մասին