Նյու Յորքի համալսարանի տարածքում մոտ 200-ամյա գերեզման են հայտնաբերել (լուսանկարներ)
Նյու Յորքում գտնվող համալսարաններից մեկի տարածքում` փողոցների տակ, գերեզմաններ են հայտնաբերվել, որոնք մոտ երկդարյա պատմություն ունեն, գրում է Газета-ն:
Մասնագետի խոսքով` համալսարանի ժամանակակից տարածքը նախկինում եղել է գերեզմանի մի մաս: Գերեզմաններից մեկը, որի երկարությունը մոտ 4.5 մ է, բացված է եղել մինչև հայտնաբերվելը։ 9-12 մարդու կմախքներն ու գանգերը դրված են եղել անկյունում: Դրանց հարևանությամբ հայտնաբերվել են տասնյակ փայտե դագաղներ:
Մարդաբանները և հնագետները նշել են, որ իրենք լույս կանցկացնեն պեղումների վայր և կօգտվեն թվային տեսախցիկներից` գերեզմանաքարերը լուսանկարելու համար: Դա առաջին դեպքը չէ, երբ քաղաքում գերեզմաններ են հայտնաբերվում:
Քաղաքաշինության վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ունեցել են տվյալներ այն մասին, որ այդ վայրում կարող են գերեզմաններ լինել։













