Ռուսաստանում ուսանողներն իրենց մարմիններով Պուտինի դիմանկարն են պատկերել (տեսանյութ)

15:48 • 06.11.15

Ռուսական Չելյաբինսկ քաղաքում ուսանողական խմբերի համառուսաստանյան հավաքի միջոցառման շրջանակում մի քանի հազար ուսանողներ իրենց մարմիններով կազմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Իրենց ձեռքում սպիտակ թղթեր պահելով՝  երիտասարդներն այնպես են կանգնել, որ վերևից նայելիս պատկերվել է Պուտինի դիմանկարը։

 

«Մենք շատ էինք սպասում, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամանակ կգտնի ու կգա՝ մասնակցելու բացմանը, սակայն կարծես թե նրա օրակարգը չափազանց հագեցած է»,-ասել է կամավորներից Դմիտրին։

 

Կազմակերպիչների համաձայն՝ ակցիային մասնակցել է ավելի քան 2.000 մարդ՝ Չելյաբինսկի ուսանողներն ու կամավոր քաղաքացիներ։



 

Ռուսաստանում ուսանողներն իրենց մարմիններով Պուտինի դիմանկարն են պատկերել (տեսանյութ)