Միխեիլ Սաակաշվիլին իրարանցում է առաջացրել ինքնաթիռի էկոնոմ դասում (լուսանկարներ)
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իրական աստղ է դարձել Վարշավա այցի ժամանակ։ Տարբեր տարիքի տասնյակ զբոսաշրջիկներ ցանկություն են հայտնել լուսանկարվել քաղաքական գործչի հետ, գրում է Обозреватель-ը:
Էկոնոմ դասի ուղևորների հետ լուսանկարներով Սաակաշվիլին կիսվել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ինչպես միշտ, շատ բուռն քննարկում օդեսացիների հետ ինքնաթիռում: Այս անգամ՝ դեպի Վարշավա ճանապարհին»,- գրել է քաղաքական գործիչը։














