Իսպանիայի դաշտերից մեկում խորհրդավոր գունդ է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)
Իսպանիայի դաշտերից մեկում խորհրդավոր սև գունդ է հայտնաբերվել, որն ըստ երևույթին երկնքից է ընկել, գրում է The Daily Mail-ը։
Տարօրինակ իրը հայտնաբերել են իսպանացի ֆերմերները Մուռսիա շրջանի Կալասպարա բնակավայրում: Այն չափազանց նման է «Աստղային պատերազմների» խոշտանգումների սարքին: Նրանք տեղեկացրել են Քաղաքացիական հսկողության ծառայությանը, և տարածքը հայտնվել է կարանտինի տակ։
Նշվում է, որ տեղեկություններ չկան այն մասին, որ իրը ռադիոակտիվ կամ պայթյունի վտանգ է ներկայացնում, բայց այն տեղափոխվել է տարածքից ուսումնասիրության համար:
Տեղական El Pais լրատվամիջոցը հաղորդել է, որ հետազոտողներն ասել են, որ գունդը կարող է հերմետիկացված գազի կոնտեյներ լինել, որն ընկել է երկնքից:
Քաղաքացիական հսկողության ծառայությունը հաստատել է, որ իրն ավիատիեզերական ծագում ունի և նշել է, որ հնարավոր է՝ այն ընկել է հրթիռից կամ արբանյակից:
















