Ստոկհոլմում պայթյուն է որոտացել

16:47 • 06.11.15

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնում հուժկու պայթյուն է որոտացել։

 

Ինչպես տեղեկացնում է independent.co.uk-ը՝ պայթյունը գրանցվել է տեղի ժամանակով 11։40-ին՝ Սյոդերմալմ շրջանում։

 

Փողոցն այժմ փակված է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու շտապօգնությունը։

 

Ոստիկանության խոսնակը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ այժմ քննում են տեղի ունեցածը։ «Ներկայում պատճառները հայտնի չեն»,-ասել է նա։

 

Հայտնի է միայն, որ պայթյունից կոտրվել են հարակից շենքերի ապակիները:

Ստոկհոլմում պայթյուն է որոտացել