Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքում քրդերի դիրքերին

11:19 • 06.11.15

Թուրքիայի օդուժի ինքնաթիռները երեկ ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դիրքերին, տեղեկացնում է Haber7-ը։

Թուրքական կործանիչները հատել են Իրաքի օդային տարածքը։

 

Թուրքիայի օդուժը Սիրիայում և Իրաքում քուրդ զինյալների դիրքերին սկսել էր հարվածներ հասցնել հուլիսի 25-ից։

 

Թուրքիայի խորհրդարանը համապատասխան մանդատ էր տվել երկրի կառավարությանը՝ արտոնելով թուրքական զորքն ըստ անհրաժեշտության օգտագործել արտերկրում գործողությունների իրականացման համար։

Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքում քրդերի դիրքերին