Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել է А321 օդանավի կործանման վարկածների բացակայության մասին

18:06 • 07.11.15

Կահիրեում դեռևս հստակ վարկածներ չկան Սինայում ռուսական օդանավի կործանման պատճառների շուրջ: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` մեջբերելով Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին:


Աղբյուրի տեղեկացմամբ` Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը չի բացառում հնարավոր սցենարները, որոնք կարող էին պատճառ դառնալ ռուսական ուղևորատար օդանավի վթարման համար, սակայն հետաքննությունը «վարկածներ չի առաջադրում այս հաշվով»:


Շուքրին ընդգծել է նաև, որ Եգիպտոսը տվյալներ չի ստացել А321-ի ավիավթարը հետաքննող արտասահմանյան հատուկ ծառայություններից:


Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող օդանավը, որը կատարում էր Շարմ էլ Շեյխ-Պետերբուրգ չվերթը,  վթարվել է հոկտեմբերի 31-ի առավոտյան Էլ Արիշ քաղաքի մոտակայքում` դառնալով 224 մարդու մահվան պատճառ:


 

Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել է А321 օդանավի կործանման վարկածների բացակայության մասին