ԱՄՆ-ում բանկային աշխատակցին ստիպել են իր աշխատավայրից ավելի քան 100.000 դոլար գողանալ

12:25 • 07.11.15

Ամերիկյան Օհայո նահանգում բնակվող բանկային աշխատակցի ընտանիքի անդամներին պատանդ են վերցրել, իսկ նրանից պահանջել աշխատավայրից ավելի քան 100 հազար դոլար գողանալ։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, գրում է gazeta.ru-ն։

 

Տղամարդու կնոջը և երեխաներին պատանդ են վերցրել դեռ ցերեկը։ Երեկոյան, երբ նա վերադարձել է տուն, նրան նույնպես պատանդ են վերցրել: Նրանից պահանջել են աշխատավայր գնալ և մեծ գումար գողանալ։

 

Տղամարդու խոսքով՝ նա 100-ից մինչև 200 հազար դոլար է վերցրել և վերադարձել է տուն՝ գումարը տալով հանցագործին: Դրանից հետո հարձակվողը բաց է թողել նրա ընտանիքին։ Տուժածի խոսքով՝ ընտանիքին պատանդ վերցրած հանցագործը հեռացել է տան մոտ եկած ավտոմեքենայով։

 

Տեղի ոստիկանությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել են տեղի ունեցածի հետաքննությունը։

 

 

ԱՄՆ-ում բանկային աշխատակցին ստիպել են իր աշխատավայրից ավելի քան 100.000 դոլար գողանալ